Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտում անկարևոր հարցեր չկան

ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտում անկարևոր հարցեր չկան

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի դիտարկման հանձնաժողովի անդամներին։

 

Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հաստատված Ազգային անվտանգության խորհրդի 2014թ. գործունեության ծրագրով սեպտեմբերի 8-ից մեկնարկվում է ՀՀ առողջապահության նախարարության դեղամիջոցներով ապահովման համակարգի գործունեության արդյունավեության  մեկշաբաթյա դիտարկումը։


«Ուրախալի է, որ մեզ համար ամենաարդիական և նաև խոցելի այս ոլորտը Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում է։ Մենք պատրաստ ենք աջակցելու ցանկացած հարցում, քանի որ ինքներս ենք շահագրգռված առկա թերությունները բացահայտելու և դրանց լուծում տալու գործում»,-ասաց նախարարը։


Արմեն Մուրադյանը ներկայացրեց, որ օրենսդրական դաշտում առկա բազմաթիվ խնդիրներին լուծում տալու ճիշտ ճանապարհը նոր օրենքի ընդունումն էր, որի նախագիծն արդեն կառավարության քննարկմանն է ներկայացվել։ Նախագծի հիմնարար սկզբունքներով  կկանոնակարգվի դեղի ողջ կենսաշղթան` արտադրությունից, ներկրումից մինչև սպառողին հասնելը, դեղերի ներմուծման և գրանցման դյուրացումը,  դրանց փորձաքննությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելը և այլն։ Նոր օրենքը միտված է բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով և դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովմանը։ Տարբեր երկրների փորձը հաշվի առնելով առաջին անգամ օրենքով կսահմանվի, որ պետությունը կարող է կարգավորել հիմնական դեղերի գները։


Նախարարը կարևորեց նաև կեղծ դեղերի դեմ պայքարը, որում մեծ անելիքներ ունի Առողջապահական պետական տեսչությունը։ Այդ խնդրի լուծմանը կնպաստի նաև ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջով դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման նորմի կիրարկումը։ Այն կնպաստի նաև դեղերի որակի ապահովմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը, ինչպես նաև տեղական արտադրանքի ծավալների վերահսկմանը։


Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությանը հաջողվեց ՀՀ կառավարությունում կայացած քննարկման ժամանակ համոզիչ փաստարկներով հիմնավորել, որ դրոշմապիտակավորման գործընթացը չի կարող դեղերի գների աճի հանգեցնել, ինչպես պնդում էին դեղագործական գործունեություն ծավալող որոշ կազմակերպություներ։


Նա ներկայացրեց նաև նախարարության մոտեցումը կենտրոնացված  կարգով ոչ միայն առավել մատչելի, այլև առավել արդյունավետ դեղեր ձեռք բերելու վերաբերյալ։  Այդ նպատակով, գործող օրենքի շրջանակում, դեղերի գնման մրցույթներում դեղերի ընտրության տեխնիկական բնութագրերի նոր չափորոշիչներ կհաստատվեն։


Արմեն Մուրադյանն ԱԱԽ դիտարկման հանձնաժողովի անդամներին առաջարկեց այցելել նաև Մարդասիրական օգնութան հանրապետական կենտրոն։


«Դեղերի ոլորտում մեզ համար անկարևոր հարցեր չկան։ Ցանկացած հարցի շուրջ պատրաստ ենք համագործակցել, խորը վերլուծություններ կատարել և համատեղ լուծումներ գտնել»,-ասաց նախարարը։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ